Թուրքերին պետք է Փաշինյանի Անթալիա գնալը․ Անի Ավետյան

Լրագրող Անի Ավետյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Թուրքիայի փոխնախագահի խոսքը սխալ է ներկայացվել։

«Թուրքիայի փոխնախագահի խոսքը լսեցի։ Թուրքական բոլոր առաջատար կայքերը սխալ են ներկայացրել թուրք պաշտոնյայի ասածը։

Ֆուաթ Օքթայը ոչ թե ասում է Փաշինյանը մեկնելու է Թուրքիա, այլ հղում է անում ավելի վաղ այս թեմայով Փաշինյանի արած արտահայտությանը, որ Հայաստանը կընդունի հրավերը։

Երկրորդ անգամ թուրքական մեդիան այսպիսի խայծ է նետում։ Առաջին անգամ Չավուշօղլուն էր՝ ճիշտ նույն ձևով։

Սա արդեն դիտավորություն է և նշանակում է, որ թուրքերին պետք է Փաշինյանի Անթալիա գնալը։ Եվ ավելի հստակ է մի բան՝ ՀՀ վարչապետի այցը Թուրքիա պետք է այնքան թանկ ծախել Թուրքիայի վրա, որքան առնվազն իրենք ծախեցին թռիչքների վերականգնումը։ Ավելիի մասին լռեմ։

Արձանագրենք միայն, որ թուրք լրագրողների խայծը բացահայտելը հայ լրագրողների համար տևում է ճիշտ այնքան, որքան իրենց պաշտոնյայի հարցազրույցը լսելն ու դժվար հավատան՝ թարգմանելը։

Թերագնահատում եք պարոնայք ֆահրեթիններ», – գրել է Ավետյանը։

Ամենաթարմ