Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Նախիջևանի տարածաշրջանին հասցված հարվածները և կոչ է արել անհապաղ դադարեցնել տարածաշրջանում երրորդ երկրներին ուղղված հարձակումները։ Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը ընդգծել է, որ նման գործողությունները կարող են հանգեցնել պատերազմի տարածման և տարածաշրջանային անվտանգության լուրջ վտանգների։ Հաղորդագրությունը հրապարակվել է Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցից հետո, որտեղ կողմերը վերահաստատել են իրենց փոխադարձ աջակցությունը և խաղաղության պահպանման կարևորությունը։
Նշենք նաև, որ Սաուդյան Արաբիան և Կատարը նույնպես խստորեն դատապարտել են Իրանի կողմից Թուրքիային և Ադրբեջանին հարվածներ հասցնելու փորձերը։ Էր Ռիադը ընդգծել է, որ նման գործողությունները չեն կարող արդարացվել և միայն լարվածություն են ստեղծում տարածաշրջանում։

