Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ քննարկելու տարածաշրջանային վերջին զարգացումները։ Հաղորդվում է, որ զրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ՝ Թուրքիայի օդային տարածքում իրանական բալիստիկ հրթիռի խոցման հարցի շուրջ։ Էրդողանը շեշտել է, որ օդային տարածքի խախտումը չի կարող արդարացվել և Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դրա դեմ։ Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայի վրա բացասաբար են ազդում այն հակամարտությունները, որոնց կողմ չի հանդիսանում նա։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան հավանություն չի տալիս տարածաշրջանի եղբայրական երկրների թիրախավորումը Իրանի կողմից, քանի որ դա ոչ մեկի շահերին չի ծառայում։ Էրդողանը կարևորել է դիվանագիտության դուռը վերաբացելու անհրաժեշտությունը և հայտնել, որ Թուրքիան ակտիվորեն աշխատում է տարածաշրջանում խաղաղության և դիվանագիտական ներգրավվածության խթանման ուղղությամբ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիան, իր հերթին, պնդել է, որ Թուրքիայի օդային տարածք մուտք գործած հրթիռները իրանական ծագում չունեն և խոստացել է համապարփակ հետաքննություն։

