Թուրքիայի ափերից ոչ հեռու՝ Սև ծովում, հրդեհվել է Գամբիայի դրոշի ներքո գտնվող Virat տանկերը։ Թուրքիայի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ հրդեհն առաջացել է արտաքին ազդեցության պատճառով։ Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ջոկատներ և առևտրային նավ։ Անձնակազմի բոլոր 20 անդամների վիճակը գնահատվում է բավարար։ Շարժիչի խցիկում առկա խիտ ծուխը վերահսկելի է։
Ավելի վաղ, Նովոռոսիյսկ ուղևորվող Kairos լցանավի վրա նույնպես հրդեհ էր բռնկվել։ Այս միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի սևծովյան ափից մոտ 28 մղոն հեռավորության վրա։ Նավի անձնակազմի 25 անդամները հաջողությամբ տարհանվել են։ Երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել միմյանցից մոտ 270 կմ հեռավորության վրա։
Ըստ թուրքական և միջազգային աղբյուրների, երկու լցանավերն էլ ընդգրկված են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների տակ ընկած նավերի ցանկում։ Հրդեհների պատճառները ենթադրաբար կապված են արտաքին ազդեցության հետ, սակայն մանրամասները դեռևս ճշտվում են։

