Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում ապրիլի 29-ից մայիսի 17-ը լոքդաուն է սահմանելու, քանի որ երկրում կորոնավիրուսային հիվանդության թվերի աճ կա:
Սահմանափակումները կառնչվեն նաև հյուրանոցներին: Բոլոր գրասենյակները կլինեն փակ: Կաշխատեն միայն անհետաձգելի ծառայությունները և արտադրությունները, որտեղ գործընթացը հնարավոր չէ կանգնեցնել:
Ապրիլի 16-ին Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 63 հազար 82-ով, իսկ ապրիլի 21-ին գրանցվել է մահվան առավելագույն ցուցանիշը՝ 362 դեպք:
Այս մասին տեղեկանում ենք Ռիա Նովստի գործակալությունից: