Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը մեկնաբանել է միջազգային մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Ռուսաստանը կարող է հետաձգել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիային։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։
«Մենք գիտենք, թե ամերիկացիները այդ հարցում ինչ են պնդում, բայց ռուս-թուրքական պայմանավորվածությունը ի կատար է ածվելու: Որևէ ընդհատումներ չկան այդ գործարքում », – ասել է ռուս պաշտոնյան։
Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես հերքել են ռուսական ՀՕՊ համակարգերի մատակարարումը հետաձգելու մասին մամուլում շրջանառվող լուրերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Reuters» գործակալությունը տեղեկություն էր տարածել, որ Թուրքիան ԱՄՆ-ի պահանջով համաձայնել է հետաձգել S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը։