Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ճեպազրույցի ընթացքում արձագանքեց այն լուրերին, թե վերջին շրջանում թուրքերը կապիտալ են ձեռք բերում Հայաստանում։
Քերոբյանն ասաց, որ Հայաստանում միշտ էլ եղել են, օրինակ՝ անշարժ գույք, տարբեր ընկերություններ։
Իսկ, թե կոնկրետ ինչ գույք ունեն Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում, Նախարարը լրագրողներին առաջարկեց դիմել Կադաստրի կոմիտե պետռեգիստր և Կենտրոնական դեպոզիտարիա։
Նա վստահեցրեց, որ ռազմավարական օբյեկտներ չկան այդ ցանկում։
Քերոբյանը նշեց, որ եթե գնանք «Փեթակ», ապա այնտեղի ժողովուրդը 10 տարի առաջ էլ գործնական հարաբերություններ է ունեցել իրենց թուրք գործընկերների հետ։

