fbpx
Առողջապահություն

Օմիկրոնով հաճախ վարակվում են նաև երեխաները․ մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են․ նախարար

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում քովիդի Օմիկրոն շտամի տարածվածությանը։

Նա նշեց, որ Օմիկրոն շտամով հաճախ հիվանդանում են նաև երեխաները, ու հիվանդանոցների մանկական բաժանմունքներն աշխատում են լարված ռեժիմով։

Նրա խոսքով՝ շատ դեպքերում դիմում են այլ խնդրով, թեստավորումից հետո պարզվում է, որ Օմիկրոնով են վարակված։

Ավանեսյանն ասաց, որ այժմ հիվանդների 80 տոկոսը վարակված է հենց Օմիկրոնով ու քովիդից մահացածների ցանկում կան նաև այդ շտամով վարակվածներ։

Նախարարի խոսքով՝ Օմիկրոնի ախտանշանները շփոթեցնում են գրիպի ու հարբուխի ախտանշանների հետ՝ հազ, փռշտոց, ջերմության բարձրացում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ