fbpx
Քաղաքականություն

Թուրքիայի կառավարությունն առաջիկա նիստում քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունները

Թուրքիայի կառավարության այս շաբաթ կայանալիք նիստում անդրադարձ է կատարվելու նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Այս մասին տեղեկացնում է CNN-ի թուրքական ծառայությունը։

Նշվում է, որ նիստը պետք է կայանար այսօր, սակայն Ռեջեփ Թայիբ Էրդողանի Ալբանիա այցով պայմանավորված այն տեղի կունենա հունվարի 20-ին։

Ըստ աղբյուրի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի քննարկման առանցքում լինելու է Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի ու Ռուբեն Ռուբինյանի մոսկովյան հանդիպումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ