Թուրքիայի տնտեսության համար հետընթաց է կանխատեսվում

Հրապարակող՝

Թուրքիայի տնտեսության համար հետընթաց է կանխատեսվում

Ամենադիտվածներ

Ամերիկյան «Citigroup» ֆինանսական խմբի վերլուծաբանները 2019-ին Թուրքիայի տնտեսության համար 3.4 տոկոսանոց հետընթաց են կանխատեսել: Ըստ վերլուծաբանների՝ 2019-ին Թուրքիայի ՀՆԱ-ն 3.4 տոկոսով կրճատվելու է: Իսկ տնտեսության վերականգնումն բարձր տոկոսադրույքների և պարտքի բարձր մակարդակի պատճառով ավելի դանդաղ է ընթանալու:

«Citigroup»-ի հրապարակած զեկույցի մեջ 2018-ի 4-րդ եռամսյակի համար Թուրքիայի տնտեսության մեջ արտադրության կրճատումը մոտ 2 տոկոս է գնահատվում, իսկ 2019-ի  առաջին 2 եռամսյակների համար կանխատաեսվում է համապատասխանաբար 3.7 և 6.2 տոկոսների անկում:

Ավելի վաղ էլ «Արժույթի միջազգային հիմնադրամի» (ԱՄՀ – IMF) փոխտնօրեն Դեվիդ Լիփթոնը հայտարարել էր, որ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղումը նախատեսվածից ավելի շուտ կլինի, ինչին պարտաստ չեն երկրները: Լիփթոնը հայտարարել էր նաև, որ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային լարվածությունը համաշխարհային տնտեսական առաջընթացի համար ռիսկեր է պարունակում և կարող է վտանգավոր լինել մյուս պետությունների համար:

Թուրքիայի գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը երկրի տնտեսության վերաբերյալ ասել է, որ իր միակ անհանգստությունը համաշխարհային տնտեսության աճի տեմպերի հավանական դանդաղումն է:

Աղբյուր ՝ ermenihaber.am

Ամենաթարմ