fbpx
Սպորտ

35 վայրկյան և ՝վերջ. Bellator 214 եզրափակիչ

Հունվարի 26-ին Ինգլվուդում կայացել է «Bellator»-ի Գրան-Պրիի եզրափակիչ մենամարտը:

Ծանր քաշային կարգում մրցեցել են Ֆյոդոր Եմելյանենկոն և Ռայան Բեյդերը:

Սա Bellator 214 մրցաշարի գլխավոր իրադարձությունն էր: Մենամարտն ավարտվեց Բեյդերի վստահ հաղթանակով: Ամերիկացին հենց առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց ռուս մարզիկին: Մենամարտը տևեց կես րոպեից քիչ ավել։

Հիշեցնենք, որ մինչև եզրափակիչ հասնելը Եմելյանենկոն ժամանակից շուտ հաղթանակի էր հասել Ֆրենկ Միրի և Չեյլ Սոնենի նկատմամբ: Ինչ վերաբերվում է Բեյդերին, ապա նա քառորդ եզրափակչում հաղթել էր Կինգ Մո Լավալյային, իսկ կիսաեզրափակչում առավելության էր հասել Մետ Միտրիոնի նկատմամբ:

Մենամարտի տեսագրությունը ստորև՝

https://www.youtube.com/watch?v=Q1vvhYtB2dI

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ