Թուրքիայում հոկտեմբերի 18 և 19-ին Ստամբուլում Հրանտ Դինք հիմնադրամում կայանալիք «Կեսարիայի և շրջակայքի սոցիալ-մշակութային և տնտեսական պատմությունը» թեմայով գիտաժողովն արգելվել է:
Նշենք, որ գիտաժողովը նախապես ծրագրված է եղել անցկացնել Կեսարիայում, սակայն Կեսարիայի նահանգապետարանի միջամտությամբ այն արգելվել էր: Այդ իսկ պատճառով Հրանտ Դինք հիմնադրամի գործադիր խորհուրդը որոշել էր գիտաժողովի կազմակերպումը տեղափոխել Ստամբուլ:
Երբ արդեն գիտաժողովովի նախապատրաստական ողջ աշխատանքները ավարտվել են և բոլոր բանախոսները, թե Թուրքիայից, թե աշխարհի տարբեր կողմերից Ստամբուլ են եկել, հոկտեմբերի 17-ին՝ ժամը 17:08-ին, Շիշլիի համայնքապետարանից գիտաժողովն արգելելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել հիմնադրամ։
Ծանուցման մեջ որևէ փաստարկ չի նշվել, թե ինչու է գիտաժողովն արգելվում։
Գրում է Ermenihaber-ը։