fbpx
Սպորտ

Ռակիտիչի ընտանիքը դեմ է ֆուտբոլիստի տեղափոխությանը Յունայթեդ ՝ վատ եղանակի պատճառով

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, ամենայն հավանականությամբ, չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», քանի որ նրա ընտանիքը բացառել է հնարավոր տեղափոխությունն Անգլիա: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Ռակիտիչը ընթացիկ մրցաշրջանում կորցրել է տեղը «Բարսելոնայի» մեկնարկային կազմում: Էռնեստո Վալվերդեն նախընտրում է Ֆրենկի դե Յոնգին, Արտուր Ռամոսին ու Սերխիո Բուսկետսին:

Համաձայն պարբերականի տեղեկության՝ խորվաթ ֆուտբոլիստի ընտանիքի անդամների համար եղանակը կարևոր գործոն է: Նրանք նախընտրում են տեղափոխվել Ֆրանսիա կամ Իտալիա: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա կիսապաշտպանով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Ինտերը» և «Յուվենտուսը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ