Թուրքիայում կրկին խոշոր վթար է եղել․ կա առնվազն 6 զոհ

Հրապարակող՝

Թուրքիայում կրկին խոշոր վթար է եղել․ կա առնվազն 6 զոհ

Ամենադիտվածներ

Թուրքիայում նորից խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մի շարք զոհեր ու վիրավորներ կան։

Վթարի մասին տեղեկանում ենք Anadolu գործակալությունից։

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել շրջադարձին, որի ժամանակ միկրոավտոբուսի վարորդը չի կարողացել ճիշտ կառավարել մեքենան, որի արդյունքում այն շրջվել ու բախվել է ծառին։

Ըստ աղբյուրի՝ կա առնվազն 6 զոհ, ևս 11-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։

Տեղում աշխատում են ոստիկանություն, հրշեջներն ու շտապօգնությունը։ Դեպքը տեղի է ունեցել Իզմիրում։

Ամենաթարմ