fbpx
Սպորտ

Թուրք մրցակից ունեի, որը համարվում էր այս քաշի ֆավորիտը. Բաչկով

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին, որն օրերս կարիերայում երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնությունը, մեծ շուքով են դիմավորել հարազատ քաղաքում՝ Գյումրիում: Բաչկովը լրագրողների հետ ճեպազրույցում նաև պատմել է, թե ինչն իր համար շարժառիթ դարձավ ԵԱ-ին մասնակցելու համար: Հիշեցնենք՝ մինչև վերջին պահը Բաչկովի մասնակցությունը տնային ԵԱ-ին հարցականի տակ էր, քանի որ նա ձեռքի վնասվածք ուներ.

«4-5 օր էր մնացել մրցաշարի մեկնարկին, այդ ժամանակ վերջնական որոշում կայացվեց, որ ես պետք է մասնակցեմ: Վնասվածք ունեի, ու մտավախությունը մեծ էր, որ չեմ կարողանա, դա կխանգարի: Ձեռքիս ոսկորը կոտրված է, պայմանավորվել էի, որ վիրահատություն լինի, հետո մասնակցեմ, բայց թուրք մրցակից ունեի, որը համարվում էր այս քաշի ֆավորիտը, ու շատ հավանական էր, որ հենց ինքն էլ դառնար Եվրոպայի չեմպիոն, և Թուրքիայի դրոշը ծածանվեր մեր երկրում… այդ իսկ պատճառով որոշեցի մասնակցել»,- ասել է գյումրեցի բռնցքամարտիկը:

Հիշեցնենք՝ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 4 մեդալ է նվաճել Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում:

Կարիերայում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի կոչումը նվաճել է Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն են հռչակվել Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (81 կգ), իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ