2019թ․ մարտի 8-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում կմեկնարկի որսորդության և զենքի միջազգային «IWA 2019» ցուցահանդեսը։ Այս տարի ցուցահանդեսին կմասնակցի 562 ընկերություն 121 պետությունից: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մարտի 11-ը։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ցուցահանդեսում բացառիկ ակտիվ մասնակցություն կունենա Թուրքիան։ «IWA 2019»-ում այս երկիրը կներկայացնի 105 կազմակերպություն։
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մարտի 7-ին՝ Նյուրնբերգի քաղաքապետ Ուլրիխ Մելիի և Բավարիայի ներքին գործերի նախարար Ժոակիմ Հերմանի մասնակցությամբ։ Մինչև 18 տարեկանների մասնակցությունը ցուցահանդեսին արգելված է:
Աղբյուր՝ 168.am

