Ճապոնիայում տաճարները սկսել են նվիրատվություններն ընդունել Համացանցի միջոցով

Հրապարակող՝

Ճապոնիայում տաճարները սկսել են նվիրատվություններն ընդունել Համացանցի միջոցով

Ամենադիտվածներ

Ճապոնիայում բուդդայական տաճարներն սկսում են ծխականներից նվիրատվություններն ընդունել էլեկտրոնային ձևով, ինչը, ճիշտ է, ոչ միանշանակ արձագանք է առաջացնում հասարակության մեջ: Ինչպես մարտի 1-ին հայտնել է The Japan Times թերթը, կրոնական կյանքում նոր տեխնոլոգիաների ներդրման գործում պիոները դարձել է «Կայգեն» հին սրբավայրը, որը գտնվում է երկրի Հոնսյու գլխավոր կղզու կենտրոնական մասի Կիոտոյի պրեֆեկտուրայում:

Այդ տաճարի վանահայրը դեռ անցյալ տարի գործի էր դրել մի համակարգ, որը ծխականներին թույլ է տալիս անկանխիկ նվիրատվություններ անել իրենց սմարթֆոններից: Այդ տաճարում ավելի հեռուն են գնացել Ամանորի շրջանում, երբ բազմաթիվ մարդիկ, հին սովորույթների համաձայն, այցելում են բուդդիստական կամ սինտոիստական տաճարներ, որպեսզի աղոթեն գալիք տարվա հաջողության համար:

Ծխականները բարձրագույն ուժերին իրենց խնդրանքները զորացնում են մի քանի դրամով, որոնք գցում են նվիրատվությունների համար նախատեսված արկղի մեջ: Սովորաբար ամանորյա ուխտագնացություններն ուղեկցվում են ոչ փոքր հերթերով, որոնք և առաջարկում է վերացնել առաջավոր տաճարի Միցուհիրո Սիբահարա անունով 39-ամյա վանահայրը:

Նա մշակել է ծրագիր, որը թույլ է տալիս բոլոր ցանկացողներին՝ վիրտուալ ուխտագնացություն կատարել «Կայգեն». այն, բնականաբար, պետք է ավարտվի Համացանցի վճարային համակարգերի միջոցով որպես նվիրատվություն որոշ գումարի փոխանցմամբ: Կուսակրոն Սիբահարան հավատացնում է, որ նոր սխեմայով դրամահավաքներն այժմ գրեթե տասն անգամ գերազանցում են այն, ինչ կանխիկ տեսքով հայտնվում էր ավանդական արկղերում: Նման համակարգեր են սկսել կիրառել նաև մյուս տաճարները: Մինչդեռ ճապոնացիներից շատերը, ինչպես գրում է թերթը, էլեկտրոնային եղանակով նվիրատվությունների փոխանցումը համարում են թեթևամիտ վերաբերմունքի դրսևորում կրոնական ավանդույթների նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Աղբյուր՝ 168.am

Ամենաթարմ