Թուրքիայում հայտնել են Atmaca հրթիռի հաջող փորձարկումների մասին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գերգյունը փորձարկումների ավարտից հետո նշել է. «Մեր ազգային պլատֆորմները, որոնք առաջնորդվում են ազգային շարժիչներով, խթան են տալիս մեր պաշտպանական արդյունաբերության նպատակին՝ լիակատար անկախությանը, և փոխում են խաղը մարտի դաշտում։
Roketsan-ի կողմից մշակված Atmaca հրթիռը հաջողությամբ խոցել է թիրախը՝ օգտագործելով առաջին ներքին և ազգային տուրբոռեակտիվ KTJ-3200 շարժիչը»: