Թուրքիայում նման մեծ ողբերգության պայմաններում հուսադրող է տեսնել Հայաստանի աջակցությունը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Թուրքիայում տեղի ունեցած նման մեծ ողբերգության պայմաններում ոգեւորիչ է տեսնել իր հարեւան Հայաստանի ցուցաբերած աջակցությունը եւ դրա ստեղծած դրական արձագանքը», – գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն էր հայտնել Հայաստանին՝ երկրաշարժից հետո Թուրքիային ցուցաբերած օգնության համար: