Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ իրականացվող «Մագիլ-Վագր» օպերացիան դեռևս շարունակվում է։
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է Իրաքի հյուսիսում ևս 5 քուրդ զինյալ սպանելու մասին։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացվել են նաև սարերում քրդերի դիրքեր, ապաստարաններ, կենցաղային պարագաներ։
Ռազմական օպերացիայի շրջանակներում սպանված զինյալների թիվը հասել է 107-ի։