РИА Новости-ի հաղորդմամբ՝ Անկարան դատապարտում է Լատվիայի խորհրդարանի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևը և այն համարում է անօրինական։
Հիշեցնենք, որ այսօր Լատվիան վերջապես պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Կողմ արտահայտվեցին Սաեյմայի 100 անդամներից 58-ը։
«Այսօր Լատվիայի խորհրդարանում ընդունված բանաձևը և 1915 թ. Իրադարձությունները «ցեղասպանություն» ճանաչելը քաղաքական պատճառներով պատմությունը վերաշարադրելու անօրինական փորձ է: Մենք մերժում և խստորեն դատապարտում ենք այս ցավալի և ապօրինի որոշումը: Խորհրդարանները դատական գործընթացների և պատմության մեկնաբանման վայր չեն», – ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։