Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում երեք հայ շարունակում են մնալ փլատակներում

Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում երեք հայ շարունակում են մնալ փլատակներում: Այս մասին հայտնել է թուրքական Arti Gerçek լրատվականի սյունակագիր Արիս Նալջըն՝ «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ:

Նալջըի փոխանցմամբ փլատակների տակ մնացած Արմիգ Բալըքյանից, Մեսրոբ Բալըքյանից և Թսհքհուն Բալըքյանից դեռևս լուր չկա:

Մինչ այս պահը հայտնի էր դարձել, որ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով Մալաթիայում զոհվել էին ազգությամ հայ ամուսիններ և նրանց մանկահասակ երեխան:

 

Ամենաթարմ