Թուրքիան չեղարկել է Քրդական բանվորական կուսակցության նախագահ Աբդուլլա Օջալանին այցելելու արգելքը: 2011 թվականից առաջին անգամ փաստաբանները կարողացել են այցելել Օջալանին։ Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
«Այցերի արգելքի մասին որոշումը չեղարկվել է»,- ասել է արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլը:
Անցած տարվա նոյեմբերին մոտ 3000 բանտարկված քրդեր միացել էին հացադուլին՝ ի նշան Օջալանի մեկուսացման դեմ բողոքի: Փաստաբանների միջոցով Օջալանը նրանց կոչ էր արել դադարեցնել հացադուլը:
Օջալանը ձերբակալվել էր 1999 թ. փետրվարին: Օջալանի եղբորը՝ Մեհմետին, թույլ էին տվել նրան այցելել միայն 2016 թ. հունվարին:
