Թուրքիայի իշխանությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 11 գրոհայինի են արտաքսել Ֆրանսիա:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստակամ է Թուրքիայի բանտերում և Սիրիայի հյուսիսում պահվող գրոհայիններին վերադարձնել հայրենիք, գրում է Korrespondent-տ:
Նա նշել է, որ Թուրքիան հյուրանոց չէ ահաբեկիչների համար:
Նշվում է, որ վերջին տվյալներով` Թուրքիայի կողմից արտաքսվել է 71 գրոհային, որոնք հարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: