Թուրքական կողմը կողմ է Ուկրաինայում արդար խաղաղության հաստատմանը։ Նման դիրքորոշում է հայտնել երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Չավուշօղլուի խոսքով, միանգամայն հնարավոր է ուկրաինական ճգնաժամը կարգավորել դիվանագիտական բանակցությունների միջոցով։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտի դաշտում հաղթանակներով, և հորդորել չկորցնել խաղաղ կարգավորման հույսը։
«Բանակցային կարգավորումը հնարավոր է, եթե դիվանագիտությանը հնարավորություն տրվի։ Իհարկե, սա պետք է արդար խաղաղություն լինի Ուկրաինայի համար»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։