fbpx
Աշխարհ

Թուրքիան ու ՌԴ-ն ծրագրում են Սիրիայում պարեկապահակային համատեղ ծառայություն ստեղծել

Թուրքիայի ու Ռուսաստանի միջև քննարկումներ են ընթանում Սիրիայի տարածքում պարեկապահակային համատեղ ծառայություն սկսելու հարցի շուրջ:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը:

Հաղորդվում է, որ ծառայությունը նախատեսվում է ստեղծել Սիրիայի քրդական ուժերի կողմից վերահսկվող Թել Ռըֆաթ քաղաքի մոտակայքում: Այսկերպ կողմերն ակնկալում են կանխել այս քաղաքից թուրքական ուժերի վրա հաճակաի կրկնվող հարձակումները:

Նշվում է, որ թուրքական կողմն այս գործողություններն սկսելու համար նախապատրաստական բոլոր աշխատանքներն արդեն ավարտել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ