fbpx
Աշխարհ

Թուրքիան վերսկսում է քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները Իրաքյան Քուրդիստանի ուղղությամբ

Թուրքիան հունվարի 24-ից նախատեսում է վերսկսել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները դեպի Իրաքյան Քուրդիստան։

Ըստ Ilkha-ի` Քուրդիստանում 2017 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեից հետո Թուրքիան որոշում էր կայացրել դադարեցնել թռիչքները դեպի Էրբիլի և Սուլեյմանիեի օդանավակայաններ։

Այժմ Թուրքիան որոշել է վերացնել քրդերի անկախության հանրաքվեի պատճառով գործի դրված արգելքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ