fbpx
Աշխարհ

Թուրքիայի արտգործնախարարը Լավրովի հետ քննարկում է ունեցել

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։
Այս մասին, ըստ թուրքական լրատվամիջոցների, Անթալիայում դիվանագիտական ֆորումից հետո լրագրողներին ասել է Ֆիդանը։

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում «հնարավորություն է ստեղծվել քննարկելու տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները»։
«Հանդիպմանը քննարկվել են Կովկասում խաղաղության գործընթացը, Սև ծովում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ