fbpx
Աշխարհ

Թուրքիայի և ՌԴ-ի միջև մասամբ կգործի վիզայի ազատականացման ռեժիմը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում հուլիսի 7-ից մասամբ սկսելու է գործել Ռուսաստանի հետ վիզայի ազատականացման ռեժիմի մասին համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է թուրքական Milliyet լրատվամիջոցը:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, ազատականացման ռեժիմը կգործի Թուրքիայի՝ ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող քաղաքացիների համար: Ռեժիմից կօգտվեն նաև այն վարորդները, որոնք իրականացնում են միջազգային բեռնափոխադրումներ:

Թուրքական օդուժի կողմից 2015 թվականի նոյեմբերի 24-ին ռուսական Su-24 ինքնաթիռի խոցման պատճառով Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի դեմ, ինչի հետևանքով հանվել էր այս երկրի հետ առանց վիզա ռեժիմը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ