Թուրքիայի կողմից Եվրոպական Միության հետ սահմանը բացելուց հետո ավելի քան 100 000 փախստական է հատել այն: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Պաշտոնյան տվյալները հրապարակել է Twitter-ի պաշտոնական էջում:
«19:40-ի դրությամբ (Երևանի ժամանակով՝ 20:40) Էդիրնով մեր երկիրը լքող փախստականների թիվը 100 577 է»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ թուրքական ՆԳՆ հայտնել էր, որ Էդիրնի շրջանում սահմանը հատել է 76 358 մարդ և ուղևորվել Հունաստանի ու Բուլղարիայի ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թուրքիայի իշխանությունները սիրիացի փախստականների համար բացել են Եվրամիության անդամ երկրների հետ սահմանները, ինչի հետևանքով սահմաններին ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել:

