fbpx
Սպորտ
12:10 02/03/2020

Սամվել Ղազարյանը դարձել է Ռուսաստանի կրկնակի չեմպիոն

Ռուսաստանի Սամբոյի առաջնության ժամանակ, որը տեղի է ունեցել Չեբոքսարում հայազգի մարզիկ 22 ամյա Սամվել Ղազարյանը գրավել է առաջին տեղը։ Նա մրցել 82 կգ քաշային կարգում և հաղթել է Դենիս Սուխանովին։

«Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար,շատ հաճելի է»,- գրել է մարզիկը իր Ինստագրամյան էջում՝ դիմելով իր երկրպագուներին։

Չեբոքսարում իր տարած հաղթանակի շնորհիվ, հայազգի սամբիստը իրավունք ստացավ Ռուսաստանը ներկայացնել Սամբոյի 2020 թվականի աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու Թուրքմենստանում։

Ավելի վաղ  Սամվել Ղազարյանը 2020 թվականի հունվարին պատանիների մրցաշարում Ռուսաստանի Սամբոյի առաջնությունում ժամանակ  գրավել է առաջին հորիզոնականը։ Այս մասին տեղեկացնում է rusarminfo.ru-ն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ