fbpx
Աշխարհ

ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ հետագա քաղաքականության վերաբերյալ որոշում կկայացնի

Այսօր Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում որոշում կընդունեն Թուրքիայի նկատմամբ հետագա քաղաքականության վերաբերյալ, որի սադրիչ գործողությունները Միջերկրական ծովում անընդունելի են։

«Մենք նախատեսում ենք դեկտեմբերին գագաթնաժողովում կրկին գնահատել Միջերկրական ծովում իրավիճակը և Թուրքիայի միակողմանի գործողությունները, որոնք անընդունելի են։ Հետևելու ենք այս մոտեցմանը»,- ասել է նա։

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ