Լիբիայի ազգային բանակը՝ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, ձերբակալել է Թուրքիայի վեց քաղաքացիների: Այս մասին նշվում է Թուքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է TACC-ը:
«Մեր վեց քաղաքացիները պահվում են Հաֆթարի անօրինական խմբավորումների կողմից: Այդ գործողությունները գնահատվում են որպես ավազակության եւ ծովահենության ակտ: Թուրքիան հույս ունի, որ իր քաղաքացիներն առաջիկայում ազատ կարձակվեն, հակառակ դեպքում Խաֆթարի ուժերը կդառնան օրինական թիրախ (հարվածելու համար)»,-նշված է կոմյունիկեում:
Ավելի վաղ ֆելդմարշալ Հաֆթարը մեղադրել էր Թուրքիային Լիբիայի կառավարությանը սատարելու մեջ: