Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը օգոստոսի 15-ին արտակարգ նիստ է հրավիրել։ Այդ օրը ելույթ կունենա Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը։
«Ես օգոստոսի 15-ին հրավիրում եմ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի՝ ցույց տալու մեր ամուր աջակցությունը Պաղեստինի ժողովրդին և նրա գործին, և ապահովելու, որ պաղեստինյան ճնշված ժողովրդի ձայնը լսելի լինի ողջ աշխարհին»,- ասել է Քուրթուլմուշը:
Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչությունն ավելի վաղ հայտնել էր, որ Աբասը օգոստոսի 14-15-ը կայցելի Անկարա։