Թուրքիայի Էրզինջան նահանգի գյուղերում փակվել են ճանապարհներն ու դպրոցները: Պատճառը ձյան առատ տեղումներն են։ Այս մասին հաղորդում է Milliyet լրատվականը:
Մի շարք բնակավայրերում ձյան շերտի բարձրությունը 1,5 մետրի է հասել:
Ինչպես փոխանցում են մասնագետները, այսպիսի եղանակը Թուրքիայում կշարունակվի մինչև շաբաթվա վերջ:
Տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գտնվող բրիգադներն աշխատում են ճանապարհները մաքրելու ուղղությամբ: