Գովազդ

Խուլիգանն ու խուժանն ավելի ակտիվ են դարձել մեր իրականության մեջ․ Անժելա Թովմասյան

Ամենադիտվածներ

Մանրամասներ՝ Անժելա Թովմասյանի հարցաքննությունից

Չարձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նպաստում է, որ այս ամենը շարունակական լինի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայելի» ակումբի տնօրեն Անժելա Թովմասյանը՝ անդրադառնալով ակումբի վրա հարձակման դեպքին:

«Երբ այդ նույն խուժանները, ես չեմ վարանում այդպես բնութագրել այդ երիտասարդներին, Օպերայի հարակից տարածքից հայտարարում են, որ պետք է Արցախի նախագահի գլուխը կոտրեն, երբ հարձակվում են Հրանտ Մարգարյանի վրա, նույն խուլիգանները հարձակվում են փաստաբանի մեքենայի վրա, ինչ-որ այլանդակ հայտարարություններով են հանդես գալիս, պարոն Ենոքյանի մեքենայի անիվն է ծակվել: Ես զարմանում եմ, որ մեր վարչապետը չի արձագանքել, քանի որ ինքը ամեն ինչի արձագանքում է, միայն այս խուլիգանություններին, չգիտես ինչու, չի արձագանքում, ինչպես ասում է պարոն Ավետիքյանը, մեր շատախոս վարչապետը շարունակում է լուռ մնալ: Եվ այդ չարձագանքելով՝ նա նպաստում է, որ այս ամենը շարունակական լինի»,-ասաց Անժելա Թովմասյանը:

Գովազդ

Նա հիշեցրեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տեսանկարահանող երիտասարդները, կալանքի տակ են, բայց իր նշած խուլիգանությունները կատարողներն ազատության մեջ են:

«Գոնե մի հարցում վարչապետն անկեղծ է, երբ ասում է՝ ես ձեզ սիրում եմ: Աղվան Վարդանյանն ասաց՝ ես ձեզ վատ լուր ունեմ, ձեր վարչապետը ձեզ չի սիրում, ուղղակի իսկապես մի տարբերությամբ՝ այս պարագայում նա սիրում է այդ խուլիգանին ու խուժանին: Խուլիգանն ու խուժանն ավելի ակտիվ են դարձել մեր իրականության մեջ: Եթե իրենց թվում է, թե ժամանակ է անցնելու, արձագանք չի լինելու, ապա ոչ, ես կոնկրետ և իմ գործընկերները վստահեցնում ենք ձեզ, որ այս գործը հենց այնպես չի փակվելու»,- հավելեց Անժելա Թովմասյանը:

Նա նաև պատմեց, որ արտերկիր այցի ժամանակ «Հրապարակ» օրաթերթի լրագրողն առանձին մոտեցել և վարչապետին հարցրել է՝ ինչով եք բացատրում Ձեր լռելը, վարչապետն ասել է, որ հանձնարարական է տվել և լուրջ զբաղվում են։

«Սա՞ է Ձեր զբաղվելը, երբ որ 2 ամիս անցել է, ու ոչ մի լուր չկա, փակած, կողքի վրա դրած է գործը: Ես ասում եմ՝ զսպեք Ձեր խուլիգանին և խուժանին և զբաղվեք գործով»,-հավելեց Թովմասյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին «Հայելի» ակումբի վրա տեղի ունեցած հարձակման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը:

Ամենաթարմ