Աշխարհ

Թուրքիայում բանտերից կազատվեն հազարավոր բանտարկյալներ

Քրեակատարողական հաստատություններում ծանրաբեռնվածությունը նվազեցնելու և բանտարկյալների առողջությունը պաշտպանելու համար, ապրիլի 13-ին Թուրքիայի խորհրդարանում նոր օրենք է ընդունվել:

Այս օրենքով բանտից կազատվեն տասնյակ հազարավոր բանտարկյալներ: Իշխող կուսակցությունը նախագահի գլխավորությամբ աջակցել է օրենքի ընդունմանը և դրան կողմ են քվեարկել 279 խորհրդարանականներ:

Հայտնենք, որ այս օրենքը չի վերաբերվի այն բանտարկյալներին, ովքեր իրենց պատիժը կրում են ահաբեկչության մեղադրանքով:

Բանտերում այժմ բանտարկյալներից 17-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս, իսկ անձնակազմից 79 մարդու մոտ հաստատվել է վիրուսը:

Այս մասին հայտնում է Reuters-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ