Թուրքիայի Մերսին նահանգի Մեզիթլի շրջանում երկու կին հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա եւ սպանել իրավապահ մարմինների աշխատակցին։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, հայտնում է Hurriyet-ը։
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ հարձակվող կանանց և ոստիկանների միջև փոխհրաձգություն է սկսվել, ինչի հետևանքով երկու սպա վիրավորվել է։ Նրանցից մեկը ստացած վնասվածքներից հետո մահացել է հիվանդանոցում։
«Բախման արդյունքում վիրավորվել են նաև հարձակվողները, որից հետո նրանք գործի են դրել պայթուցիկ սարքեր, որոնք եղել են իրենց ուսապարկերում»,- ասել է Սոյլուն։ Նա հարձակման մեջ մեղադրել է Թուրքիայում ծայրահեղական ճանաչված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ահաբեկիչներին։