fbpx
Աշխարհ

Թուրքիայում հայտնաբերվել է աշխարհում հնագույն նավը

Թուրքիայի Անթալիա քաղաքի ափամերձ հատվածում նախկինում երբևէ հայտնաբերված ամենահին նավի մնացորդներն են գտել:

Աղբյուրը հայտնում է, որ նախկինում ամենահին նավը համարվել է Բուլղարիայի մոտակայքում հայտնաբերված նավը: Պարզվել է, սակայն, որ այն Թուրքիայում հայտնաբերվածից առնվազն 1200 տարով ավելի նոր է:

Հնագույն նավի մնացորդները հայտնաբերվել են Միջերկրական ծովում` 50 մետր խորության վրա: Ենթադրաբար, նավը ավելի քան 3500 տարեկան է: 14 մետրանոց առևտրային նավի տարիքը հնարավոր է եղել հաշվարկել այնտեղ հայտնաբերված պղնձի ձուլակտորների շնորհիվ:

Ենթադրվում է, որ դեռևս մ.թ.ա. 16-րդ դարում այս նավը Կիպրոսից դեպի Կրետե կղզի կամ Էգեյան ծովի ափամերձ հատված մետաղ է տեղափոխել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ