fbpx
Մշակույթ

Մատենադարանի աշխատակիցն ահազանգում է՝ տնօրենն իր նկատմամբ անձնական հաշվեհարդար է տեսնում

Մատենադարանի միջնադարագետ, Միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի ղեկավար Արծրունի Սահակյանն ահազանգում է` Մատենադարանում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք մտահոգիչ են:

Այդ փոփոխությունների հետևանքով փակվել է նաև Սահակյանի ղեկավարած խումբը: Ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խմբի ղեկավարը ներկայացրեց որոշ մանրամասներ: Նա ասաց, որ մի քանի օր առաջ տեղի է ունեցել Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը նախապես առաջարկվել է փակ անել թե´ լուսաբանման, թե´ խորհրդի անդամ չհանդիսացող աշխատակիցների համար։ Ի վերջո` համաձայնության են եկել միայն լրագրողների համար փակ անել:

Նիստի օրակարգում տնօրենի հաշվետվությունն է եղել, նաև կառուցվածքային փոփոխության հարցը: Սահակյանն ասաց, որ նիստի ժամանակ տեղեկացել են՝ տնօրինությունը, խախտելով կանոնադրությունը, առանց խորհրդի համաձայնության աուդիտի որոշում է կայացրել: Տնօրենն ասել է՝ երկընտրանքի առաջ են` խախտել օրե՞նքը, թե՞ կանոնադրությունը, ու քանի որ օրենքը գերակա էր, որոշել են այն պահել: Հոգաբարձուների խորհրդի նախագահը դիտողություն է արել, պահանջել՝ այլևս նման բան չկրկնվի:

«Ի վերջո` հասանք կառուցվածքային խնդրին, տնօրենը ներկայացրեց նախորդ կառուցվածքի թերությունները, ինչի հետ բոլորը համաձայն էին, բայց նաև ներկայացրեց նոր կառուցվածքը, որին հավասարապես վերաբերում էր իր քննադատությունը. նախորդի թերությունները ոչ մի կերպ չեն շտկվել` անուններ են կարճացվել կամ երկարել, սկզբունքը, մոտեցումը նույնն է, պակասում էր միայն երկու խումբ»,- ասաց նա:

Շարունակությունը` shantnews.am

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ