fbpx
Աշխարհ

Թուրքիայում ոստիկանները ցրել են կանանց խաղաղ ցույցը

Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ պողոտայում Մարտի 8-ի կապակցությամբ խաղաղ ցույցը, մեծ թվով կանանց մասնակցությամբ, թուրք ոստիկանների կողմից ցրվել է: Հազարավոր կանանց չի թույլատրվել մտնել պողոտա:

Ցույցն անցկացվում էր «Աշխարհը տեղից կշարժվի, եթե կանայք ազատ լինեն» կարգախոսով:

2003 թվականից ի վեր ամեն տարի անցկացվող և այս մարտի 8-ին տեղական ժամանակով ժամը 19:30-ին Ֆրանսիայի մշակույթի կենտրոնի առջև ծրագրված «Ֆեմինիստական գիշեր» քայլերթին մասնակցելու համար բազմաթիվ կանայք են հավաքվել: Ցույցի ընթացքում նրանք բացականչել են` «Ոստիկանությու՛ ն, բացի՛ ր ճանապարհը, այս փողոցները մերն են»:

Ոստիկանական ուժերը կոչ են արել կանանց` ցրվել, հետո կիրառել են արցունքաբեր գազ և պլաստմասսայից փամփուշտներ. հաղորդում է demokrathaber.org կայքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ