Թուրքմենական հեռուստատեսությունը ռեպորտաժ է ցուցադրել երկրի նախագահի մասին

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ավելի քան 10 օրվա մեջ առաջին անգամ պետական հեռուստատեսության եթերում է:

Ինչպես հայտնել է թուրքմենական հեռուստատեսության «Վաթան» լրատվական ծրագիրը, նախագահն իր արձակուրդի ժամանակ ակտիվ հանգստով է զբաղվում:

Երեկոյան եթերում ցուցադրվել է ավելի քան 20 րոպե տևողությամբ ռեպորտաժ այն մասին, թե ինչպես է թուրքմենների առաջնորդը հեծանիվ քշում, ձի հեծնում և կրակում զենքից:

Բացի դրանից՝ Թուրքմենստանի նախագահը սպորտային մեքենայով շրջել է Կարակում անապատով՝ հասնելով Դարվազի գազի խառնարան, որը հայտնի է «Դժոխքի դարպասներ» անվանումով:

Նշվում է, որ սա վերջին 10 օրվա մեջ առաջին անգամն է, որ նա հայտնվում է եթերում: Վերջին անգամ նրան ցուցադրել էին հուլիսի 24-ին՝ նրա մահվան մասին լուրերից հետո: Սակայն կադրերը ոմանց մոտ կասկածներ էին առաջացրել, որոնք նշել էին, որ ցուցադրվել են մայիսի կադրեր:

Ամենաթարմ