fbpx
Աշխարհ

Ուկրաինացի սահմանապահները թույլ չեն տվել Պորոշենկոյին լքել երկիրը

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն փորձել է դուրս գալ երկրից՝ մասնակցելու միջազգային միջոցառումների, սակայն սահմանապահները նրան թույլ չեն տվել՝ առանց պատճառաբանության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պատգամավոր Իրինա Գերաշչենկոն:

Ավելի վաղ ուկրաինական տելեգրամյան ալիքներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե պետության նախկին ղեկավարը փորձել է լքել Ուկրաինան և ուղևորվել Լեհաստան Рава-Русская սահմանային անցակետով:

Օրերս կուսակցությունը հայտնել էր առաջնորդ Պորոշենկոյի արտասահմանյան ուղևորությունների մասին: Նա ներառված է ՆԱՏՕ ԽՎ պաշտոնական պատվիրակության կազմում և հրավիրված էր ելույթով հանդես գալու Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովում:

Ուկրաինայում Պորոշենկոն կասկածվում է պետական դավաճանության և ահաբեկչությանն աջակցելու մեջ՝ Դոնբասից ածխի մատակարարումների գործով: Նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում: Ավելի վաղ նախկին նախագահը հայտարարել էր, որ իր դեմ 130 քրեական գործ է հարուցվել, որից մոտ 40-ն արդեն փակվել է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ