Նիգերիայի նախագահ նախագահ Մուհամմադ Բուհարին Twitter-ում գրառում էր կատարել, որ հաշվեհարդար է տեսել այն մարդկանց նկատմամբ, որոնց ինքը մեղադրում է տարբեր ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ։
Սա Նիգերիայում միանշանակ չի ընդունվել և քաղաքացիները սկսել են բացասական բովանդակությամբ մեկնաբակություններ թողնել նախագահի թվիթի տակ։
Այս ամենը չի վրիպել Twitter-ի ներկայացուցիչների աչքից ու նրանք հեռացրել են Բուհարիի գրառումը։ Սա էլ անպատասխան չի մնացել Նիգերիայի իշխանությունների կողմից ու նրանք էլ որոշել են Նիգերիայում արգելափակել Twitter-ի հասանելիությունը։
Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ անորոշ է, թե որքան ժամանակով է դադարեցվել Twitter-ի հասանելիությունը։

