ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ապրիլի 22-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին 7 տղամարդու՝ ավտոմեքենաներով հանդերձ։
«Անձնական խուզարկություններով ու զննություններով հայտնաբերվեցին մեթամֆետամինով փաթեթներ, մարիխուանա ու ծխամորճ։
Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ քրեական հետախույզները պարզեցին, որ բերման ենթարկվածները թմրամիջոցները ձեռք են բերել Երևանի երեք բնակչից, որոնցից 2-ը՝ կին։ Երեքն էլ նույն օրը հայտնաբերվեցին ու, թմրամիջոց իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեցին ոստիկանություն։
- Անծանոթները 2 անձի վեճի ժամանակ դանակահարել են․ ոստիկանություն
- Ոստիկանությունը որպես անհետ կորած որոնում է Ասյա Օհանյանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին նրանց բնակության վայրերը՝ հայտնաբերելով 33 գրամից ավելի մեթամֆետամին, 65 գրամից ավելի հերոին և 2 գրամ մարիխուանա:
Թմրամիջոցներ իրացրած տղամարդն ու կանայք կալանավորվել են:
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ։