Օրերս միմյանց հետ ցուցադրական մենամարտ անցկացրին լեգենդար բռնցքամարտիկներ Մայք Թայսոնն ու Ռոյ Ջոնսը Կրտսերը։ Մարտն ավարտվեց ոչ-ոքի։
Մարտից հետո Թայսոնը խոստովանել է, որ մինչ ռինգ դուրս գալը մարիխուանա է օգտագործել։
Նա ասել է, որ ինքը ամեն օր է ծխում մարիխուանա ու չի դադարել դա անել երբեք։
Թայսոնի խոսքով՝ մարիխուանան անջատում է իրեն, սակայն չի ցավազրկում։
