Uber ընկերությունը ավստրալական զբոսաշրջային Tourism Queensland խմբի հետ ստեղծել է ստորջրյա տաքսի, որն ունի ScUber անվանումը: Այս մասին հայտնում է Uber ընկերության բլոգը:
Նման տաքսիով զբոսաշրջիկները կարող են ճանապարհորդել Մեծ բարիերների անդրջրյա հատվածում: Դրա համար մարդիկ ընդամենը պետք է Uber-ի հավելվածից պատվիրեն տաքսի ավստրալական Քվինսլենդ քաղաքից: Իհարկե սկզբում պետք է ուղղաթիռով հասնեք Հերոն կղզին և միայն այնտեղ կարող եք նստել սուզատաքսին: Այս ամենը հետդարձով կարողէ արժենալ 3000 դոլար:
Այս հնարավորությունը հասանելի կլինի մայիսի 27-ից: