Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հավաքական թիմերի բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը Կոնֆերենցիաների Լիգայի խաղերից մեկում կներկայացնի UEFA-ն։
Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։
Հոկտեմբերի 21-ին Կոնֆերենցիաների Լիգայի շրջանակներում Սլովակիայի «Սլովանը» տանն ընդունելու է Ջիբլարթարի «Լինկոլնին»։
Այս խաղում Ավանեսյանը լինելու է UEFA-ի պատվիրակը։
