ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղերից առաջ ձեռքսեղմումը չեղարկվում է։
Որոշումը կայացվել է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման հետ կապված` համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոնակարգի: Նախախաղային ձեռքսեղմումներն արգելված են նաև Անգլիայի Պրեմիեր-լիգայի խաղերում:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին կկայանա «Վալենսիա»-«Ատալանտա» խաղը, որը տեղի կունենա դատարկ տրիբունաների ներքո։ Հնարավոր է, որ առանց հանդիսատեսի անցկացվեն նաև մարտի 11-ին նշանակված ՊՍԺ-«Բորուսիա» հանդիպումը։
