Հուլիսի 28-ին ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ հուլիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ տրանսպորտային միջոցներով ավազի, ցեմենտի, գաջի կամ սորուն նյութերի տեղափոխման կանոնների խախտման դեպքեր հայտնաբերելու նպատակով։
«Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է 14 բեռնատար, որոնց վարորդները տուգանվել են։
- Սոթքի ղեկավարը ԱԱԾ-ում է
- Ադրբեջանի իշխանությունը պատասխանատու է Գեղարքունիքում այսօր 3 զինվորի սպանելու համար
Հիշեցնենք, որ աղբ, շինարարական նյութեր տեղափոխող բեռնատարների թափքը պետք է ծածկված լինի ոչ թափանցիկ ծածկոցով։ Հիշյալ նորմը խախտած անձը կարող է տուգանվել 50 հազար դրամի չափով, իսկ եթե խախտողը պաշտոնատար անձ է՝ 100 հազար դրամի չափով։ Ոստիկանության և տեսչական մարմնի համատեղ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։